Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.
- Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
- Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
- Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Ֆելիքս Ցոլակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարին կփոխարինի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
- Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Լիլիթ Մակունցի արձակուրդում գտնվելու ընթացքում մշակույթի նախարարին կփոխարինի մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:
- Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ:
Արայիկ Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության և գիտության նախարարին կփոխարինի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն, արձակուրդում են գտնվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք մարզպետներ, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: