Նիկոլ Փաշինյանն իրեն ժամանակավորապես փոխարինելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արձակուրդ է վերցնում՝ Ազգային ժողովի արտահերտ ընտրությունների քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել