Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնյաներն արձակուրդ են գնում

Վարչապետի պաշոտանկատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.

  • Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին կտրամադրվել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ:
    Նրա  արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
  • Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին կտրամադրվ չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կտրամադրվել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
    Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել