Նախարարները, վարչապետի օգնականն ու Անվտանգության խորհրդի քարտուղարն արձակուրդ են գնում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.

  • Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
  • Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
  • Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
    Ֆելիքս Ցոլակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարին կփոխարինի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
  • Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
    Լիլիթ Մակունցի արձակուրդում գտնվելու ընթացքում մշակույթի նախարարին կփոխարինի մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:
  • Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-28-ը ներառյալ:
    Արայիկ Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության և գիտության նախարարին կփոխարինի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն, արձակուրդում են գտնվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք մարզպետներ, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել