Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.
- Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ:
Կարեն Սարուխանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: - Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Տրդատ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: -
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Անդրեյ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը: - Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ:
Վահե Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: - Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Դավիթ Գևորգյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: - Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ:
Գարիկ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: