Արթուր Ալոյանը հրաժարական է տվել. արտահերթ ընտրություն կանցկացվի

Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արթուր Ալոյանը 2018 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին կազմել է արձանագրություն:

Վերոնշյալ արձանագրությունը ՀՀ Շիրակի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը: Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հանգամանքներով։

Որոշումը կընդունվի այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել