ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման ենթարկելու մասին

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել:

Հիշեցնենք, որ  հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել