«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել:
Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել: