Շուրջ 200 անձի համար հյուրասիրություն՝ քաղաքապետի երդմնակալության արարողության օրը

Հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ։

Ընկերությունը ստանձնել է հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման պարտավորությունը՝ հոկտեմբերի 13-ին։

Նշենք, որ նույն օրը տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։

Պայմանագրի համաձայն՝ պաշտոնական հյուրասիրությունը նախատեսված է եղել մինչև 200 անձի համար։

Տեխնիկական բնութագրում նշվում է, որ ընկերությունը պետք է ապահովի․

  • նախուտեստներ, աղցաններ, 3 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, աղանդեր, զովացուցիչ ըմպելիք, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիք
  • պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցում,
  • սրահի համապատասխան ձևավորում,
  • համապատասխան սպասքի առաքում,
  • սրահի համապատասխան լուսավորում և օդափոխում,
  • ճաշկերույթի մասնակիցների պատշաճ սպասարկում։

Գնումն արժեցել է 900 հազար դրամ։

Ալիսա Չիլինգարյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել