Պավլիկ Մանուկյանին դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանին դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ դեռևս մեկ շաբաթ առաջ հացադուլ էին հայտարարել գործով ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը, սակայն դատական նիստին նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլը:

Հարություն Բաղդասարյանը նշեց, որ գրավը արդեն վճարված է և վայրկյաններ անց Պավլիկ Մանուկյանը ազատ կարձակվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել