Նոր օրենքով սահմանվել են դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի, հեստապարային ակումբի և մյուս վայրերի գործունեության թույլտվության վճարները

Սեպտեմբերի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու մյուս տարվա սեպտեմբերի 26-ին: Համաձայն օրենքում արվող այս լրացումների՝

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացվելու է հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 10 000 մինչև 20 000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 30 000 մինչև 50 000 ՀՀ դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 100 000 մինչև 300 000 հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300 000 մինչև 500 000 ՀՀ դրամ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել