Սեպտեմբերի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու մյուս տարվա սեպտեմբերի 26-ին: Համաձայն օրենքում արվող այս լրացումների՝
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացվելու է հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 10 000 մինչև 20 000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 30 000 մինչև 50 000 ՀՀ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 100 000 մինչև 300 000 հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300 000 մինչև 500 000 ՀՀ դրամ»։