ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, օգոստոսի 24-ի որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:
Սամվել Ավետիսյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 13-ին, Երևան քաղաքում:
1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1995-2003թթ. – ՀՀ ներքին գործերի նախարարությունում նախ՝ որպես Երևանի ներքին գործերի վարչության Մաշտոցի ներքին գործերի բաժանմունքի քննիչ, ապա՝ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ, 3-րդ վարչության ավագ քննիչ:
2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության 2-րդ՝ կարևոր գործերի քննության բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, բաժնի պետի տեղակալ:
2010-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ՝ կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
2018թ. մայիսից մինչև 2018թ. օգոստոսը – ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: