Քննչական կոմիտեի նորանշանակ փոխնախագահ Սամվել Ավետիսյանի կենսագրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, օգոստոսի 24-ի որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:

Սամվել Ավետիսյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 13-ին, Երևան քաղաքում:

1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1995-2003թթ. – ՀՀ ներքին գործերի նախարարությունում նախ՝ որպես Երևանի ներքին գործերի վարչության Մաշտոցի ներքին գործերի բաժանմունքի քննիչ, ապա՝ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ, 3-րդ վարչության ավագ քննիչ:
2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության 2-րդ՝ կարևոր գործերի քննության բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, բաժնի պետի տեղակալ:
2010-2014թթ.-  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  2-րդ՝ կարևոր գործերի քննության վարչության  պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
2018թ. մայիսից մինչև 2018թ. օգոստոսը – ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ  է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել