Սոչիում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Կարծիքների փոխանակում է եղել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:

Բանակցությունների ավարտից հետո Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Ռուսաստանի Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին: Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև միջկառավարական և առևտրային փաստաթղթերի փաթեթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել