Պետական նպաստների մասին ՀՀ օրենքը սահմանում է սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը։ Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից: