Տեղեկություն է հրապարակվել, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
ԱՆ քրեակատարողական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Իսկ վարույթն իրականացնող մարմնից՝ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, քանի որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ նրա առողջական վիճակը պարզելու համար: