Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց

Տեղեկություն է հրապարակվել, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

Իսկ վարույթն իրականացնող մարմնից՝ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, քանի որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ նրա առողջական վիճակը պարզելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել