Խաղերին, վիճակախաղերին մասնակցելու հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը չի թույլատրվում

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:

Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:

Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

Չի թույլատրվում`

1) հակաօրինական շահերի ապահովագրությունը.

2) խաղերին, վիճակախաղերին և գրազին մասնակցելու հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը:

Վերը նշված արգելքին հակասող` ապահովագրության պայմանագրի պայմաններն առոչինչ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել