Ո՞ր դեպքերում կարող եք օգտվել նոտարական ծառայություններից առանց պետական տուրք վճարելու

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի Հոդված 24-ը սահմանում է այն դեպքերը, երբ ֆիզիկական անձինք և որոշակի խմբեր ազատվում են պետական տուրք վճարելուց նոտարական գործողությունների իրականացման ժամանակ։

Ո՞ր դեպքերում պետական տուրք չի գանձվում

  • ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
  • Պետությանը կամ համայնքին ժառանգությամբ անցած գույքի վկայագրի և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում։
  • ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
  • ժառանգվում է բնակարան, տուն կամ կոոպերատիվի բաժնեմաս այն անձանց կողմից, ովքեր ժառանգատուի հետ համատեղ բնակվել են և շարունակում են բնակվել նույն վայրում,
  • ժառանգության օբյեկտ են ավանդները, ապահովագրական գումարները, պետական պարտատոմսերը, աշխատավարձը կամ կենսաթոշակը։
  • Թոշակների և նպաստների ստացման լիազորագրերի վավերացում։
  • Մայրերի պարգևատրման փաստաթղթերի պատճենների վավերացում, երբ նրանք պարգևատրվել են բազմազավակության շքանշաններով և մեդալներով։
  • Ապահովագրական վճարների ժառանգման վկայագիր, եթե մահը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով աշխատանքի (ծառայության) վայրում։
  • Հաշմանդամություն ունեցող վետերանները, պատերազմի ժամանակ վիրավորվածները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքները՝ արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու ժամանակ։
  • սեփականատերերն ու օգտագործողները` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
  • ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
  • Ադրբեջանից 1988–1992 թթ բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, համայնքային բնակարանների վարձակալության պայմանագրերի վավերացման ժամանակ։
  • Պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրեր։
  • Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու դեպքում։
  • Զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ժառանգներին տրամադրվող փաստաթղթեր ժառանգության ընդունման կամ հրաժարման համար։

Հիշեցում

Պետական տուրքից ազատումը կիրառվում է միայն օրենքով հստակ սահմանված դեպքերում։ Այլ նոտարական գործողությունների դեպքում պետական տուրք սահմանվում է ընդհանուր կարգով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել