Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի հեդված 71-ի համաձայն` քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին գրավոր դիմումը շահագրգիռ կամ սահմանված կարգով լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրի կամ քաղաքացիական կացության ակտի գրառումների պահպանման վայրի ՔԿԱԳ մարմին:

Մահացածի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումներ կամ փոփոխություններ կատարվում են մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

 Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

բ) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնց մեջ դիմողը խնդրում է ուղղում կամ փոփոխություն կատարել:

 Դիմողը ստորագրում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը և նշում է այն ներկայացնելու ժամանակը:

 Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, որը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու կապակցությամբ ենթակա է փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթեր: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել