Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել մաքսային մարմին

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

ա)Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.

բ)օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը,

գ)Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:

Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել