Դիմումը ներկայացնելուց հետո տարածաշրջանային մաքսատանը դիմումում նշված տեղեկությունները համեմատվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայի հետ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նպատակ ունեն իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն, մինչև ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը պետք է գրանցվեն իրենց գործունեության վայրի տարածաշրջանային  մաքսատանը` որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից: Տարածաշրջանային մաքսատանը գրանցվելու նպատակով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է համապատասխան մաքսատուն  ներկայացնեն արտաքին  տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու վերաբերյալ դիմում: Դիմումում նշվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը,  պետական գրանցման համարը, հարկային տեսչության կողմից տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),  ՀՀ բանկերում բացված հաշվարկային հաշիվների վերաբերյալ  տեղեկություններ:

Դիմումը ներկայացնելուց հետո տարածաշրջանային մաքսատանը դիմումում նշված տեղեկությունները (պետական գրանցման համարը, ՀՎՀՀ, հաշվարկային հաշիվների վերաբերյալ  տեղեկությունները) համեմատվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հետ, որից հետո ԱՏԳ մասնակցի տվյալները մուտքագրվում են մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ (TWM):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել