Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքների քննությունը վերսկսվեց

Քիչ առաջ վերաքննիչ դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ տարված բողոքների քննությունը:

Մեր տեղեկություններով, նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, նրա չորս պաշտպաններն ու դատախազները:

Նշենք, որ երեկ նիստը ընդմիջվել էր: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել էին, որ իրենք ներկայացրել են իրենց բողոքները, այժմ դրանց վերաբերյալ մյուս կողմն է դիրքորոշումներ ներկայացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել