Քիչ առաջ վերաքննիչ դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի դեմ տարված բողոքների քննությունը:
Մեր տեղեկություններով, նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, նրա չորս պաշտպաններն ու դատախազները:
Նշենք, որ երեկ նիստը ընդմիջվել էր: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել էին, որ իրենք ներկայացրել են իրենց բողոքները, այժմ դրանց վերաբերյալ մյուս կողմն է դիրքորոշումներ ներկայացնում: