Քիչ առաջ վերաքննիչ դատարանում սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը: Բողոքը քննվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: