Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը սկսվել է

Քիչ առաջ վերաքննիչ դատարանում սկսվել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը: Բողոքը քննվում է  դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել