Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության հավանությանն է ներկյաացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է ապահովել ծառայությանը ավտոմեքենաների համարանիշների հատկացումը:
Ծառայությունը հիմնավորման մեջ նշել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով փաստացի ստեղծվել է պետական կառավարման համակարգի նոր մարմին՝ պետական վերահսկողական ծառայությունը:
Ծառայությունն ունենալու է ծառայողական ավտոմեքենաներ, որոնց հաշվառման համարանիշներ տրամադրելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան որոշման մեջ լրացում կատարել: