Պետական վերահսկողական ծառայությանը ավտոմեքենաների համարանիշներ կհատկացվեն

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության հավանությանն  է ներկյաացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է ապահովել ծառայությանը ավտոմեքենաների համարանիշների հատկացումը:

Ծառայությունը հիմնավորման մեջ նշել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով փաստացի ստեղծվել է պետական կառավարման համակարգի նոր մարմին՝ պետական վերահսկողական ծառայությունը:

Ծառայությունն ունենալու է ծառայողական ավտոմեքենաներ, որոնց հաշվառման համարանիշներ տրամադրելու համար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան որոշման մեջ լրացում կատարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել