Օրենսդիրը պոռնկությամբ զբաղվողների նկատմամբ առավել մեղմ է գտնվել, քան…

Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել է այն թեմային, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի` պոռնկությամբ զբաղվելը`առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով: 

Պարզվում է` օրենսդիրը պոռնկությամբ զբաղվողների նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանել` վարչական պատասխանատվություն, քան նրանց, ովքեր կնպաստեն պոռնկության զբաղվելուն կամ շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն կներգրավվեն ` քրեական պատասխանատվություն: 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 261-ի` 

1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) նախատեսված հանցագործության հատկանիշները՝ 

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից (300.000 դրամ) հինգհարյուրապատիկի (500.000 դրամ) չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: 

2. Նույն արարքը, որը կատարվել է ՝ 

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ` 

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ 

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 

Իսկ ըստ նույն օրենսգրքի հոդված 262-ի` 

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) կամ 132.2-րդ (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը) հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ 

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից (200.000 դրամ) չորսհարյուրապատիկի (400.000 դրամ) չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: 

2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,

5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,

6) անչափահասին օգտագործելով,

7) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով` 

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից` 

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 

Ըստ ՀՀ ոստիկանության` 2012թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական 16 նոր գործեր: Նշված գործերից մեծ մասը վերաբերում է մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիների» աշխատակիցների կողմից այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն: 

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել