Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին (այսուհետ՝ գագաթնաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը ժամկետով:
Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 26-ին: