Որոշակի կատերգորիայի անձինք ազատվեցին ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից

Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին (այսուհետ՝ գագաթնաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

Նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը ժամկետով:

Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել