Ինչպե՞ս է իրականացվում հիմնադրամների պետական գրանցումը

Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

 Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից.

2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.

3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

  1. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Իրազեկման աղբյու«Հիմնադրամների մասին» ՀՀ  օրենքի 16-րդ հոդված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել