Նիկոլ Փաշինյանը՝ Եհովայի վկաներին չափից շատ արտոնություններ տալու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Օգտատերերից մեկի հարցը վերաբերում էր Եհովայի վկաներին չափից շատ արտոնություններ տալուն:

Վարչապետը պատասխանեց, որ դա Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է:

«Երբ «Կոշի» ՔԿՀ-ում էի, ապա այնտեղ կային Եհովայի վկաներ, ովքեր բանակից խուսափելու համար էին այնտեղ, օրենքն այլ էր և նրանք դատապարտվել էին ազատազրկման: Այնտեղ մարդիկ կային, որոնց հետ շփվելիս հասկանում էիր, որ դա նրանց համոզմունքն էր, բայց կային մարդիկ, որոնց համար իրենց հավատքը որոշ մեխանիզմներից օգտվելու հնարավորություն էր: Մեր օրենքը հիմա փոփոխվել է: Հիմա նրանք ոչ թե բանակից ազատվում են, այլ կա այլընտրանքային ծառայության համակարգ և նրանք ուղղակի այլընտրանքային ծառայություն են իրականացնում և դրանք, ըստ էության, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավություններն են»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խղճի ազատությունը ժողովրդավարության կարևոր ատրիբուտ է:

«Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է թույլ տանք որևէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի և ապօրինի գործունեություն ծավալի: Չարաշահման որևէ դեպք ես թույլ չեմ տա»,-նշեց նա:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել