ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ին որոշմամբ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Սարգիս Խանդանյանը ծնվել է1990թ-ի հունիսի 24-ին, Գավառում:
Կրթություն
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Քաղաքագիտության բակալավրի որակավորում,
2013թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Մարդաբանության ֆակուլտետը՝ ստանալով Թվային մարդաբանության գիտության մագիստրոսի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2010 – 2015թթ. – «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար, հաղորդման հեղինակ
2014 – 2015թթ. – change.org կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիա արշավների և հաղորդակցության պատասխանատու
2015 – 2016թթ. – Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում որպես հաղորդակցության պատասխանատու
2016 – 2018թթ. – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր
2018թ. հունիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Սարգիս Խանդանյանը Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձն է:
Այլ տվյալներ
2014 – 2015թթ. մասնակցել է Հրանտ Դինք հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: