2018թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.1%-ով: 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.0% և 26.0%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.7% գնաճ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.0-0.1%-ով (մայրաքաղաքում արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.4% գնանկում), իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.6% գնաճ: