Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինի (ՇՎՏՄ) ղեկավար Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրում է․
«Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկացն, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:
Հատուկ շնորհակալություն են հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում:
Լևոն Խալիկյան»։