Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 10-ին որոշման համաձայն` Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Մինչ այդ նա Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է եղել։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին.
- Nissan X-trail 2.5 I և Mazda Demio 1.3 մակնիշների ավտոմեքենաներ,
- 5000 դրամ արժողությամբ բաժնեմաս,
- 136 եվրո փոխառությամբ հանձնած գումար,
- Խնայողություններ՝ 1 միլիոն դրամ և 1115 եվրո,
- 1,5 միլիոն դրամի եկամուտ, որից 484 000 դրամը ստացվել է աշխատավարձից, 800 000-ը՝ նվիրատվությունից, 220 000-ը՝ այլ չհստակեցված աղբյուրից:
Ալիսա Չիլինգարյան