Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գույքն ու եկամուտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 10-ին որոշման համաձայն` Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Մինչ այդ նա Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է եղել։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա  հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին.

  • Nissan X-trail 2.5 I և Mazda Demio 1.3 մակնիշների ավտոմեքենաներ,
  • 5000 դրամ արժողությամբ բաժնեմաս,
  • 136 եվրո փոխառությամբ հանձնած գումար,
  • Խնայողություններ՝ 1 միլիոն դրամ և  1115 եվրո,
  • 1,5 միլիոն դրամի եկամուտ, որից 484 000 դրամը ստացվել է աշխատավարձից, 800 000-ը՝ նվիրատվությունից, 220 000-ը՝ այլ չհստակեցված աղբյուրից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել