Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է սահմանել հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը:
Այդ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ, որի համաձայն նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների և դասային կոչումների (աստիճանների) համապատասխանությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ: