Կսահմանվի հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, կոչումների և աստիճանների համապատասխանությունը

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է սահմանել հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը:

Այդ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ, որի համաձայն նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների և դասային կոչումների  (աստիճանների) համապատասխանությունը  սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել