Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net–ի հետ զրույում հաստատել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Վեդու բժշկական կենտրոնում առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։