ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է.
«Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար:
Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն:
Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր»: