Կրպակատերերի առաջ լրացուցիչ ծախս կատարելու պարտադրանք չի դրվի. վարչապետ

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ արտակարգ իրավիճակների նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, թե  առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում լուրեր են տարածվել, որ կառավարությունը որոշել է, որ կրպակատերերը կրակամարիչներ ձեռքբերեն:

Վարչապետը հավաստիացրեց, որ առևտրային կենտրններում հակահրդեհային վիճակը, իհարկե, պետք է բարձրացվի, սակայն կրպակատերերի վրա լրացուցիչ ծախս անելու պարտադրանք չի դրվելու: Եվ այս հարցը կկարգավորվի առևտրային կենտրոնների սեփականատերերի հետ՝ նրանց հետ համագործակցելու և ոչ թե տուգանելու հոգեբանությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել