Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ արտակարգ իրավիճակների նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, թե առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում լուրեր են տարածվել, որ կառավարությունը որոշել է, որ կրպակատերերը կրակամարիչներ ձեռքբերեն:
Վարչապետը հավաստիացրեց, որ առևտրային կենտրններում հակահրդեհային վիճակը, իհարկե, պետք է բարձրացվի, սակայն կրպակատերերի վրա լրացուցիչ ծախս անելու պարտադրանք չի դրվելու: Եվ այս հարցը կկարգավորվի առևտրային կենտրոնների սեփականատերերի հետ՝ նրանց հետ համագործակցելու և ոչ թե տուգանելու հոգեբանությամբ: