Այսօր՝ մայիսի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի թիվ 3 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավոր, ներկայումս առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մանդատը նույն տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հրաչյա Հակոբյանին տալու վերաբերյալ:
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում ԱԺ նոր պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կենսագրությունը։
Հակոբյանը ծնվել է 1980 թվականին Երևանում:
1997-ին ավարտել է Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 1998-2000թթ ծառայել է Սյունիքի մարզի Ագարակ գյուղի N զորամասում:
2001-2005թթ-ին սովորել եւ ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Մասնագիտությամբ դերասան է:
2003-2007-թթ աշխատել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում:
2008-2010թթ աշխատել է Երեւանի Կամերային երաժշտության թատրոնում:
Նկարահանվել է մի շարգ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ հեռուստանախագծերում:
2002-2009թթ եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն:
2009-2013թթ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամակցում է 2016 թվականի օգոստոս ամսից:
2016 թվականի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի ավագանու ընտրությունների ժամանակ եղել է ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանի շտաբի անդամ:
2003 թվականից ակտիվ մասնակցել է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների:
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիս ամսին ՔՊ ջոկատի հետ եղել է Արցախում:
2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 3 ընտրատարածքում (Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա)։
Ամուսնացած է ունի երկու զավակ: