Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է: Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկը․
- «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
- «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
- «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ
- «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
- «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ
- «ԲԵՏՈՆ» ԱԿ
- «ՄԵԴՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ
- «ՀԱՑԱՌԱՏ-42» ՍՊԸ
- «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ
- «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ
- «ՀԵՆՔ» ՍՊԸ
- «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ
- «ԱՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ
- «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
- «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ