2018թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի

Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է: Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկը․

  1. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ
  2. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
  3. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ
  4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
  5. «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ
  6. «ԲԵՏՈՆ» ԱԿ
  7. «ՄԵԴՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ
  8. «ՀԱՑԱՌԱՏ-42» ՍՊԸ
  9. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ
  10. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ
  11. «ՀԵՆՔ» ՍՊԸ
  12. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ
  13. «ԱՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ
  14. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
  15. «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել