Կրթության մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
Ուսումնական հաստատությունը պետք է ապահովի աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները: