Ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները

Կրթության մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Ուսումնական հաստատությունը պետք է ապահովի աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել